20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Զարուհին փչացրեց հզոր բրենդը. Իրավունք

Ընդդիմադիր կուլիսներում բավականին զվարճալի, բայց միաժամանակ ուշագրավ զրույց Է
պտտվում, թե ինչո՞ւ Էր Զարուհի Փոստանջյանին առաջարկվել առաջին տեղը ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակում, եւ ինչո՞ւ «ժառանգության» նիստերից մեկում կրքերն այնքան բորբոքվեցին, որ, ըստ լուրերի, Արմեն Մարտիրոսյանն անգամ ապտակել էր Զարուհուն։
Ըստ այդ զրույցների` քանի որ սկզբնական շրջանում Սեյրան Օհանյանի աջակցողների միջավայրում հաճւսխ Էր երեւում նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով ժամանակին կրում Էր «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցական կնիք, նախատեսված էր դաշինքը մասնակիցների ազգանուններով եւ անուններով անվնակոչել «ԶՕՐՔ» Զարուհի, Օհանյան (կամ Օսկանյան),
Րաֆֆի, «Քրիստոնեադեմոկրատներ»։

Համապատասխանաբար՝ Րաֆֆին, ըստ իր սովորության, բոլորի ականջներին կոշտուկ կաներ, տեղի եւ անտեղի արտաբերելով զորավար բառը, առավել եւս, որ այդ ամենին գործուն մասնակցություն ուներ եւս մեկ գեներալ՝ Սամվել Բաբայանը։ ԻնչեւԷ, Զարուհին չցանկանալով որեւէ դաշինքում տեղ զբաղեցնել, ըստ էության, փչացրեց «ԶՕՐՔ» հնչեղ բրենդը, եւ արդյունքում Ազատ Արշակյանի
չեղած կուսակցությանն էլ պետք չեկավ։ Այս ամենի մասին խոսվում է կեսլուրջ-կեսկատակ, բայց ինչպես հայտնի է, ցանկացած կատակի միայն մի մասն է կատակ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ