Մատյան ողբերգության
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
ԲԱՆ ՂԳ
Զվարթ քաղցրությամբ նայիր ինձ վրա երկնքիցդ, Տե՜ր,
Ինձ, որ նեղված եմ ամենակործան վտանգների մէջ,
Եւ հանգստացրո՛ւ սիրտս դյուրապես` իր բազմատագնապ հեծություններից:
Վրաս հարձակվող սատակիչներին`
Դիվական դժնյա հնարքներով սպառազինուած թշնամիներ լինեն նրանք,
Թե տգեղագույն եւ քեզ ատելի այլանդակ մեղքեր,
Եւ կամ սպառիչ ու կորստաբեր ցավ ու ախտերի հետքեր մնացորդ,-
Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
Վռնդես իսպառ եւ անդառնալի կերպով կորստյան մատնես վերստին.
Եւ կառուցես, կանգնես դու կյանքի որպէս նպատակ ամուր մահարձան`
Նշանը խաչիդ քեզ ապավինածիս, ո՜վ փրկություն.