20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սեր է բուսնել

Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում  վարկանիշային ցուցակով առաջադրված ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ընտրակաշառքների բաժանումն արդեն սկսվել է։ « Այս պահին չունեմ ինֆորմացիա՝ Սամվել Ալեքսանյանի մարդիկ են, թե ուրիշի, բայց ընտրակաշառքի, աջակցության, օգնության ձևով մտնում են տները, ցուցակագրում են, թե ով ինչ խնդիրներ ունի, ում լույսի փողն է պետք վճարել, ինչ-որ մեկի գազի գումարներն են վճարում։ Հանկարծ սրտները թուլացել է, բոլորի մոտ սեր է բուսնել, ու բոլորը ժողովրդի դարդով են սկսել զբաղվել»,-շեշտեց նա։

Նա հորդորեց իրենց ընտրողներին տուրք չտալ ընտրակաշառքներին և իրենց խղճի մտոք գնալ ընտրության, որովհետև այս ընտրությունները թաղի տղեքի ընտրություններ չեն, այլ խորհրդարանի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ