13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի (տեսանյութ)

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը քիչ առաջ նիստի ժամանակ հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 99-ը, իսկ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Միակ թեկնածուն Լևոն Յոլյանն էր:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ շնորհավորելով հույս հայտնեց, որ այն դրական խոսքերն ու վստահությունը, որ հնչեցին Լևոն Յոլյանի նկատմամբ, վերջինս բարձր կգնագահի: «Հույսով եմ՝ հաջորդ գումարման պատգամավորների ու ձեր կառույցի համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի»:

Լևոն Յոլյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ուրախալի է, որ դեմ քվեարկողներ չեն լինի: Նա խոստացավ արդարացնել հույսերը:

Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել, հիմա զբաղվում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ