30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը փորձում է իշխանության մաս դառնալ. Աշոտ Աղաբաբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համոզմամբ՝ ՀՀկ-ն չունի մրցակից: «Կան մրցակիցներ, բայց կոնկրետ մրցակից, հնարավոր չէ, լինի: Դուք ինձանից լավ գիտեք, որ և քանակի առումով, և փորձի առումով ՀՀԿ-ն միշտ էլ առաջ է եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա հիշեցրեց, որ կուսակցությունում ստեղծվելու է ավագների խորհուրդ, խորհրդատուներ պիտի լինեն, և դա ավելի կուժեղացնի ՀՀԿ-ը: «Իսկ ինչ մնում է, որ կոռուպցիայից ենք խոսում, չկա մի այնպիսի երկիր կամ քաղաք, որտեղ կոռուպցիա չլինի, նայած քանի տոկոս է»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում Սեյրան Օհանյանի մուտքին քաղաքական դաշտ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ընդդիմություն հասկացողությունը մի քիչ ավելի բարդ է, քան Սեյրան Օհանյանի արածը: Սեյրան Օհանյանն ուղղակի ուզում է ճիշտ ճանապարհով փորձել մասնակից լինել, իշխանության մասնիկ դառնալ ու ղեկավարել ինչ-որ հատված: Ընդդիմությունը նա է, որ քննադատող է, հիմնականում քննադատող է, բայց ոչ լիարժեք առաջարկներ անող, դրա համար էլ չկա ընդդիմություն»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ