25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ թե հարսի մասին պետք է ասեք, այլ Գալուստ Սահակյանի

«Իմ հարսը աշխատանքային ժամին որևէ քարոզչություն չի կատարել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության մասին, որում իր որդու՝ Արման Սահակյանի կինը հօգուտ ամուսնու քարոզչությամբ է զբաղվում: «Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է և շատ աշխատող և ճանաչված է ամբողջ շրջապատի համար: Եթե մենք մտածենք, որ մարդիկ պետք է բերենք, գրանցել տանք, ոչ թե հարսի մասին պետք է ասեք, այլ Գալուստ Սահակյանի: Դրա համար էլ ասում եմ, որ նման տեղեկություններ տարածողները սովորական զազրախոսներ են: Դա ոչ թե իմ հարսին է վերաբերում, այլ վերաբերում է ինձ, ուզում են մի բան գտնել ասել, դրանով իսկ Գալուստ Սահակյանին կարող են վիրավորել՝ չմտածելով, որ Գալուստ Սահակյանն այն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»:

Դիտարկմանը, թե, փաստորեն, նա հորդորում է ընտրողներին փոխել գրանցման վայրը և գրանցվեն ամուսնու՝ Արման Սահակյանի ընտրատարածքում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Իմ հարսը ուզենա էլ, չի կարող բերել, ում բերի, որևէ տեղ գրանցի»: Բացի այդ, ըստ Գ. Սահակյանի,  եթե նույնիսկ նման բան լիներ էլ, դա օրենքով թույլատրելի է: «Ընտրություն է, եթե մարդը որևէ մեկին ուզում է ընտրել, գալիս, գրանցվում է իր բարեկամի տանը, որը օրենքը թույլ է տալիս: Իսկ եթե չի կարելի, այն պատգամավորները, որ խոսում են այդ մասին, պետք է օրենքը փոխեին, որ չթողնեին, և վերջին հաշվով այսօր գրանցումն այն սովետական շրջանի գրանցումը չի: Մարդը կարող է մի տեղ գրանցված լինել, հինգ տեղ էլ տուն ունենա, այնպես որ ինքը ուզենա ՝այնտեղ կապրի, այնտեղ կքվեարկի»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ