26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ պարոն Շարմազանովն իր տեսակետն է հայտնել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ ժողովրդի անկախության կերտման դժվարին ուղուն եւ ընդգծել, որ պատմական տարբեր ժամանակներում հայ ժողովրդի հաջողության գրավականը մշտապես եղել է համայն հայության միասնությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նշելով. «Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա: Մեզ կայուն եւ ուժեղ հայրենիք է պետք, որտեղ պետք է լինի քննադատություն ու բազմակարծություն, բայց ոչ երբեք ատելություն»:

Պարոն Շարմազանովն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի, ջավախահայության եւ վիրահայության խնդիրների, արտերկրում հայկական եկեղեցիների պահպանության եւ այդ հարցում պետական մարմինների քայլերի մասին:

unnamed (7)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ