13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորումը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև ,,չմոռացավ,,՝ կողմերի միջև կորուստների մասով ,,հավասարակշռությունը,, պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում և ,,կորուստներ կրելով հետ շպրտվել,,:

Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ