25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահքային բաղադրատոմսեր

Փետրվարի 28-ին քրիստոնեական աշխարհն անցնում է Մեծ Պահքի շրջանին, որը տեւում է 48 օր եւ խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի չարչարանքները: Այս շրջանում քրիստոնյաները հոգեւոր եւ մարմնական մաքրման խիստ ռեժիմի են անցնում: Հոգեւոր մաքրման մասին մենք պարբերաբար կանդրադառնանք մեջբերելով, թե ինչ է ուզում Աստված մարդուց, որին արարել է, ինչպես է Աստվածաշունչը` Աստծո խոսքը մարդուն հորդորում ապրել, որպեսզի հաշտությամբ քայլի Արարչի հետ:

Պահքի շրջանում պետք է հրաժարվել կենդանական ծագման մթերքներից` սնվելով բացառապես բուսական սննդով: Ստորեւ ներկայացնում ենք պահքի մի քանի կերակրատեսակների բաղադրատոմսեր:

Բանջարեղենային տոլմա

Անհրաժեշտ մթերքները

1 կգ կարտոֆիլ
2 գլուխ սոխ
4 ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ կարմիր պղպեղ
1 թեյի բաժակ բուսական յուղ
2 ճ/գ չորացրած ռեհան
2 կգ կաղամբ
աղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

Կարտոֆիլը մաքրել եւ բաժանել խորանարդների: Սոխը տապակել, ավելացնել կանաչին, տոմատի մածուկը եւ աղը: Ստացված զանգվածն ավելացնել կարտոֆիլին եւ խառնել: Փաթաթել խաշած կաղամբի տերեւներով, վրան լցնել տոմատաջուր այնքան, որ ծածկի տոլմաները եւ եփել:

Գունավոր աղցան

Անհրաժեշտ մթերքները

1-2 հատ միջին չափի ճակնդեղ

4-5 հատ ստեպղին

1 հատ սոխ

1 բուռ մանրացրած ընկույզ

1 փոքր տուփ կանաչ ոլոռ

աղ, կարմիր ու սեւ պղպեղ

ձեթ

Ինչպես պատրաստել

Ճակնդեղը, ստեպղինն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետեւ դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու պղպեղ անել եւ խառնել:

Դդումով ապուր

Անհրաժեշտ մթերքները

Սոխ

Ստեպղին

Կարտոֆիլ

Դդում

Աղ, սեւ պղպեղ

Կանաչի

Ինչպես պատրաստել

Մանրացրած սոխը եւ ստեպղինը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձեւ կտրատած դդում եւ շարունակել տապակել: Նույն չափի խորանարդաձեւ կտրատել կարտոֆիլը եւ ավելացնել դդումի վրա: Խառնել եւ թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթեւակի ծածկի բանջարեղենը: Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սեւ պղպեղ եւ կանաչի` ըստ ցանկության:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ