25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչև Գյանջա հաստատ կգնանք…

«Ոնց պետք է լինենք, եթե ամբողջ գիշեր կրակել են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:
Սամվել Բեգլարյանը նկատում է, որ հազվադեպ է պատահում, երբ ադրբեջանական կողմը  և՛ Արցախի, և՛ Տավուշի ուղղություններով միաժամանակ է  կրակում: Ազատամարտիկ, մտավորականը կատարվածը կապում է Սումգաիթյան ողբերգության օրերի հետ:

«Լարվածություն են ստեղծում պարզապես, սակայն լայնածավալ գործողությունների հավանականություն չկա: Ուղղակի այս օրերին էսպես ասած՝ տոնում են սրիկաները»:

Անդրադառնալով սահմանային գյուղերի բնակիչների հոգևիճակին  Սամվել Բեգլարյանը կատակեց.«Դէ հայհոյում ենք տեղը տեղին, զայրանում, սովորել ենք արդեն, որ մի օր չեն կրակում անհանգստանում ենք: Մեր համար առորյա է դարձել, կենցաղ է դարձել: Երբեք մի օգտագործեք՝ ապրիլյան պատերազմ տերմինը, քանի որ պատերազմը սկսել է ու չի ավարտել: Ապրիլյանը ճակատամարտ էր, ողբերգական դեպքեր էին: Չորս օրով պատերազմ չի լինում»:

Սամվել Բեգլարյանը ապրիլ, մայիս ամիսներին եղել է առաջնագծում և դեռ շարունակում է վերլուծել տեսածը.« Մեր ռազմական ներուժը այնքան հզոր է, որ եթե նրանք սկսեն, ապա հաստատ մինչև Գյանջա կգնանք: Ասածիս վրա երբեք չկասկածեք: Ես պատերազմ տեսած մարդու հայացքով եմ սա տեսնում: Ես այն մարդկանցից չեմ, որ Բաքվում չայ խմելու ցանկությունից խոսի: Ես իրատես եմ: Ադրբեջանցին թքած ունի դիակների վրա, քանի որ բոլորը վարձկաններ են: Դրանք իրենց զոհերը չեն և պայմանագրում պարտավորրվածություն չունեն դիակները ընտանիքներին  տալու»,-եզրափակեց Սամվել Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ