24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ կարող է տալ մեզ Քրիստոսը

«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8։12):

Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, և քո վկայությունը հավաստի չէ»:
Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում: Բայց դուք չգիտեք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: Դուք ըստ մարմնի եք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. թեկուզ և մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ ես եմ և ինձ հետ է նաև իմ Հայրը, որ ինձ ուղարկեց:

Եվ ձեր օրենքում իսկ գրված է, որ երկու մարդու վկայությունը ճշմարիտ է: Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, և վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»:

 Հիսուս այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ