Սկսել “ծակուծուկերից”
Այսօր՝ հուլիսի 9-ին Երևանում կայացավ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ԱԱԽ նախագահ Արթուր բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հարկավոր է վիթխարի օրենսդրական աշխատանք, որ “կարողանանք այնպես անել, որ այդ իրավունքների մեջ քիչ լինեն ծակուծուկերը”: ԱԱԽ քարտուղարի դիտարկմամբ` այդ “ծակուծուկերը պատճառ են դառնում, որ օրենսդրորեն մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ ոտնահարվում են’:
ԱԱԽ նախագահը նշեց նաև, որ այս հանձնաժողովը դառնալու է մի օղակ որտեղ քննության կդրվեն բազմաթիվ կարևոր հասարակական խնդիրներ, մասնավոր խնդիրները հիմնակնում ՄԻՊ-ի գործն է. “Ձեռնամուխ ենք լինելու կատարել դիտարկումներ մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործնեությաունը պետական ոլորտներում”,-ասաց նա:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս հանձնաժողվի հետ ինքը մեծ ակնկալիքներ ունի:
“Ազզգային անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է մի ռազմավարություն, որը լավ հենք է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակրի գործնեության համար”,-փաստեց Կարեն Անդրեասյանը:
Մանրամասնելով “Օմբուցմեն” բառի նշանակությունը Կարեն Անդրեասյանը եզրակացրեց. “Օմբուցմեն բառը թարգմանաբար նշանակում է՝ միջնորդ մարդ, միջնորդ աշխատելու համար հասարակության տարբեր շերտերի միջև: Միջնորդ ես դառնում սոցիալական տարբեր շերտերի միջև, բայց էլի մարդիկ շարունակում են դժգոհել, ասելով որ կան հարյուրավոր խնդիրներ, որոնք հիասթափեցնող են”,-նշեց Կարեն Անդրեասյանը հավելելով, որ կիսաքայլերով առաջ գնալը մարդու իրավունքների պաշտպանության մեջ դա սխալ է, վրդովեցուցիչ և մենք դրա իրավունքը չունենք” կիսաքայլ է ունենալ դատարանի գեղեցիկ շենք, բայց այդ շենքում իրականացվի անարդարություն”,- հավելեց ՄԻՊ-ը:
Հայաստանում եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը գնահատելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ արված աշխատանքները ` մասնավորապես նկատեց.
“Երկար սպասված մարդու իրավունքների պաշտպանությունը դառնալու է քաղաքական փաստաթուղթ այս երկրի համար: Ես մասնավորապես խրախուսված եմ այն հանագամնանքով , որ կա հստակ համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև “:
Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց կապահովվի անպայման, քանի որ ներկայացված ծրագրի մի շարք դրույթներ ապահովվում են դրա ընթացքը: