26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում․ թուրքական կայք

Հայաստանը իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում: Այս մասին գրում է թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերանգրով իր հոդվածում:

Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝  2011թ. հետո ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելության են արժանանում»- ասված է հոդվածում:

«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում: «Որդեգրիր մի ընտանիք»  նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:

«Մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել: Սիրիացի փախստականների համար ապահով ապաստան դարձած Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է ջանքեր թափել նրանց կյանքը հեշտացնելու համար»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ