22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Այրված ու հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները

Արարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը հայտնեց, որ  ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի  այրված եւ շների կողմից հոշոտված դին:

« Դէ միայնակ ապրող տարեց կին էր, անտուն կենդանիներին ներս էր տանում: Կրակը բռնվել է այն հատվածից որտեղ վառարանն է եղել ու տան հենց այդ մասը այրված է: Գյուղում համարյա բարեկամ չուներ: Մարգուշի միակ  բարեկամը գյուղապետարանն էր»,-մանրամասնեց գյուղապետը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ