09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդու իրավունքները հիմնականում խախտվում են գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է:Հայաստանի Սահմանադրության պատմական և իրավական արմատների  և խնդիրների մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսեցին պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը և իրավագիտության դոցեն Էդգար Շահիրյանը:

Գևորգ Մելքոնյանը նշեց, որ մենք այն փոքրաթիվ ժողովուրդներից ենք, որ արդեն դարեր առաջ ունեցել ենք մեր Սահմանադրության նախագիծը: Նա անդրադարձավ դեռևս Հնդկաստանում Շահամիր Շահամիրյանի կողմից գրված “Նոր տետրակ որ  կոչվի հորդորակ” աշխատությանը և արդեն որպես սահմանադրության դասական օրինակ հանդիսացող “Որոգայթ փառաց” աշխատությունը:

“Բացառիկ է այն երևույթը, որ դեռևս այդ ժամանակ պետականություն չունեցող ժողովուրդը ձևավորում է մի քաղաքական միտք, մի քաղաքական կառույց, որը ձեռնամուխ է լինում Հայաստանի ապագա Սահմանադրության կերտմանը”:

Գևորգ Մելքոնյանը նշեց, որ “Որոգայթ փառացը”  կարելի է համեմատել միայնԱնգլիայի սահմանադրության հետ:

Իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյան նշեց որ սահմանադրություն եզրույթը օգտագործվել է դեռևս ՔԱ 4-րդ հազարամյակում՝ Արիստոտելի կողմից, բայց բոլորովին ոչ այն իմաստով , քան մեր ունեցած դասական պատկերացումներն են:

Էդգար Շահիրյանի դիտարկմամբ հայ քաղաքական միտքը սահմանադրական որոշ տարրեր սկսել է օգտագործել դեռևս 5-րդ դարում Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք մշակվել է կանոնական Սահմանադրություն, սակայն այս Սահմանադրությունն էլ ավելի շատ հոգևոր ուղվածություն է ունեցել:

Իրավագետի գնահատմամբ մեր հասարակությունը ավելի շատ պետք է փորձի առաջնորդվել իրավաընկալմամբ, ոչ թե իրավագնահատմամբ.”Նախ և առաջ հարկավոր է իրազեկված լինել Սահմանադրության նորմերին, պատշաճ պատկերացում ունենալ դրանց կառուցակարգերի մասին”,-հասարակությանը խորհորդ տվեց Էդգար Շաթիրյանը:

Իրավագետի դիտարկմամբ Հայաստանում կան Սահմանադրության հոդվածներ, որոնք սակայն ոտնահարվում են.”Առավելապես խախտվում են մարդու իրավունքների և սահմանադրության հետ կապված երկրորդ հոդվածի կանոնները, մասնավորապես արդար դատաքննության իրավունք, իրավակա պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք և այլն: Ընդ որում մարդու իրավունքների և ազատությունների հիմնական խախտումները տեղի են ունենում հենց իշխանության գործադիր մարմինների կողմից”,-փաստեց իրավագետը:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը մասամբ կիսեց Էդգար Շաթիրյանի տեսակետը համադրելով սեփական կարծիքին.”Միանշանակ ասել, որ խախտումները գործադիր մարմնի կողմից են լինում ճիշտ չէ, խախտումները լինում են բոլորի կողմից և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մենք ամեն օր ականատես ենք լինում նման խնդիրների:Խնդիրը ընդհանուր է և չպիտի այն դնել միայն գործադիրի ուսերին”,-եզրակացրեց Գևորգ Մելքոնյանը:

Գևորգ Մելքոնյանը նշեց, որ այսօր մենք ունենք պետականություն և պետք է կարևորենք այդ ձեռքբերումը, մնացածը կամաց-կամաց իր տեղում կլինի ժամանակի ընթացքում: 

Իսկ պատասխանելու համար  հարցին՝ թե արդյո՞ք ժողովրդավարական երկիր է Հայաստանը Էդգար Շաթիրյանը կարող է պատասխանել երեք հատկանշական ենթահարցերի պատասխանը ստանալուց հետո միայն.”1. Ով է պետական իշխանության աղբյուրը և սոցիալական կրողը, պատասխանն է՝ ժողովուրդը: 2.Ինչպես է իրականացվում այդ իշխանությունը: Իշխանությունը իրականացվում է հետևյալ ձևերով՝ անմիջականորեն, որը մեզ հայտնի ընտրություններն են և հանրաքվեները:Անմիջականորեն է քանի որ մենք ուղղակիորեն ենք մասնակցում ընտրություններին կամ հանրաքվեներին:3. Կան նաև ոչ անմիջական ձևեր, այսինքն պետակյան իշխանության և ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց իրականացում, ինչը ևս իրականացվում է”,-պարզաբանեց Էդգար Շաթիրյանը:

Այս պատասխանները ստանալով բանախոսը հանգեց եզրակացության, որ Հայաստանը ժողովրդավարական երկիրը, ինչը ողջունելի համարեց նաև Գևորգ Մելքոնյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ