Մարադոնան հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում
Արգենտինայի հավաքականի, «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան կրկին արկածների մեջ է հայտնվել:
Նախօրեին արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կոնֆլիկտ էր ունեցել լրագրողների հետ, իսկ փետրվարի 15-ին նրա հյուրանոց են ժամանել ոստիկանները:
Իրավապահներին կանչել է հյուրանոցի տնօրենը: Նա հայտնել է, որ Մարադոնան ագրեսիվ վարք է դրսեւորել իր ընկերուհու նկատմամբ: Ոստիկանները մի քանի ժամ մնացել են հյուրանոցում եւ հարցաքննել են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին:
Ավելի վաղ նշվում էր, որ արգենտինացին սպառնացել է հարվածել Cope-ի լրագրող Անխել Գարսիային, որը նրան հարցրել էր իտալական «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին: Մարադոնան հենց այդ հանդիպման համար է ժամանել Իսպանիայի մայրաքաղաք:
«Ռեալ» – «Նապոլի» խաղը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: