14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արթիկի, Աշոցքի,  Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Գորիս – Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Մասիսի,  Արտաշատի, Եղվարդի և Աբովյանի  տարածաշրջանների ճանապարհներին   մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները  բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ