26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար Ստամբուլի նահանգապետարան դիմում չեն ներկայացնելու:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Արամ արքեպիսկոպոսն այդ որոշումը բացատրել է նրանով, որ պատրիարքի ընտրությունների մասին տեղեկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դրա համար էլ նահանգապետարան դիմելու կարիք այլևս չկա:

«Հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հարցի մասին: Քանի որ նախագահը տեղյակ է խնդրի մասին, նահանգապետարան չենք դիմի»:

«Ակօսի» դիտարկմամբ՝ այսպիսով, պատրիարքի ընտրությունն անցկացնելու գործընթացն ընդհատվեց և թողնվեց հանրաքվեից հետո:

Նշենք, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին պատրիարքարանի հոգևոր խորհուրդը եպիսկոպոս Սահակ Մաշալյանի նախագահությամբ նոր պատրիարք ընտրելու որոշում էր կայացրել: Այդ կապակցությամբ Մաշալյան և Աթեշյան սրբազանները ընտրությունն անցկացնելու համար նամակ էին պատրաստել Ստամբուլի նահանգապետարանին փոխանցելու նպատակով: Աթեշյանը հայտնել էր, որ նամակը փոխանցելու համար նահանգապետարանից ընդունելության են սպասում:

2017 թվականին հունվարի 17-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև պատրիարքի ընտրությունների հարցը: Էրդողանը հայտնել էր, որ այդ հարցով կզբաղվեն սահամանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, որ նախատեսվում է անցկացնել ապրիլին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ