26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի հետ կնքված պայմանագրին վստահել չի կարելի․ ավստրիացի նախարար

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ կնքված պայմանագիրը վստահելի չէ Ավստրիայի համար: «Deustche Welle» -ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլը՝ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիայի հետ ստորագրած պայմանագրին վստահել չի կարելի: Մենք այս պահին ակտիվորեն պետք է նախապատրաստվենք Անկարայի իշխանությունների կողմից սահմանների հնարավոր վերաբացմանը», – նշել է նա: Ավստրիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է սահմանները բացելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախկինում հնչեցված սպառնալիքները և հավելել, որ վերջինս «Եվրամիության համար վստահելի գործընկեր չէ»:
Նախարարը նշել է, որ իրենք աշխատանքներ են տանում՝ բալկանյան տարածաշրջանի երկրների սահմանները հնարավորինս ամուր փակելու ուղղությամբ: «Մենք չենք հավատում, որ մինչ օրս Եվրամիությունը բավարար չափով պաշտպանել է Եվրոպայի արտաքին սահմանները» -հավելել է նա:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ