25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հույժ կարեւոր

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը՝ որպես ԵԱՏՄ երկրների հետ կապող ուղի ։ Այս համատեքստում, հիմնականում քննարկվում է երկու ճանապարհի հնարավորություն՝ Աբխազիայիայով և Հարավային Օսիայով։ Սակայն երկուսն էլ իրատեսական չեն, քանի դեռ Վրաստանի համար վերջիններիս կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում։ Բայց կա երրորդ այլընտրանք, որի մասին գրեթե չի խոսվում։ Դա Ավարո-Կախեթի ճանապարհն է, որը Թբիլիսին կապում է Դաղստանի հետ և այդ ճանապարհից անհրաժեշտ է կառուցել ընդամենը 83 կմ հատվածը , ինչի արդյունքում այն կդառնա հայկական բեռների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման համար բավականին հարմարավետ ուղի։

Դեռևս 150 տարի առաջ մտահղացած և այդպես էլ կյանքի չկոչված նախագծի մասին ավելի լուրջ խոսվել է միայն 2-3 տարի առաջ դաղստանցիների նախաձեռնությամբ, սակայն հանդիպել է վրացական որոշ շրջանակների բուռն դիմադրությանը՝ ռուսական կողմից վտանգ տեսնելու հեռանկարով պայմանավորված։ Սակայն հիմա այլ իրավիճակ է։ Քանի որ Ավարո-Կախեթի ճանապարհով կարող են տեխափոխվել նաև իրանական բեռները, ուստի, Հայաստանը պետք է փորձի Իրանին ևս ներգրավել, և օգտվելով վրաց-ռուսական հարաբերությունների որոշակի ջերմացումից, անհրաժեշտ է միասին ակտիվորեն աշխատել Վրաստանի հետ այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար։

Արտյուշ Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ