20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մուրացկանների համար

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:  Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո:

Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է  համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ  ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ:

2017թ. հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, իսկ 2-րդ անձի վերաբերյալ, ով  Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ