25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գուրգենի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալից հայտնում են

Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում  հունվարի 16-ին ԼՂՀ-ում կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը հունվարի 28-ին  վիրահատվել է: Նրա մոտ գլխուղեղի հեմատոմա (արյան զեղում) է հայտնաբերվել, որն էլ բժշկական միջամտության արդյունքում  հեռացվել է:

«Գուրգենի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, միացված է արհեստական շնչառական ապարատին: Ինչպես արդեն գիտեք, զինծառայողի մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ կան, ուղղակի ապարատներով պահում ենք»,- Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ