22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում գյուլենականների որսը հասել է ֆուտբոլին. 2.000 ֆուտբոլիստի մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայի հանրապետական դատախազությունը երկրի ֆուտբոլային ոլորտը մանրադիտակի տակ է վերցրել` հայտնաբերելու Էրդողանի քաղաքական ախոյան, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` դատախազության կողմից ուսումնասիրվում են 2008 թվականից մինչ օրս թուրքական ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, տրանսֆերներն ու գործարքները: Առանձին-առանձին ուսումնասիրվում են բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների նախագահների ու այլ պատասխանատուների գործերը:

Դատախազության սկսած հետաքննության շրջանակներում այս պահին 2.000 ֆուտբոլիստի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է պատրաստվել, որոնք մեղադրվում են գյուլենական կազմակերպությունների հետ այս կամ այն կերպ գործակցելու մեջ:

Մեղադրական եզրակացության մեջ գյուլենական կազմակերպությունների անդամ համարվող մեղադրյալների հանցագործությունները հետևյալ կերպ է բնորոշվում. «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը հեռացնելու կամ նրա աշխատանքները խոչընդոտելու, սահմանադրական կարգը տապալելու, Թուրքիայի խորհրդարանի աշխատանքները տապալելու նպատակով ստեղծված «Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ»-ի («FETO») անդամ լինել, սպառնալիքի, շանտաժի միջոցով ժողովրդի մեջ ատելություն սերմանել»:

18 մրցավարի էլ մեղադրանք է ներկայացվել ֆուտբոլում գյուլենական ցանց հիմնելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ