18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վանում պետության կողմից նշանակված կառավարիչը հեռացրել է հայերեն ցուցանակները

Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը:

Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՇԿ) ներկայացուցիչները:

Ժողովրդի կողմից ընտրված քուրդ ղեկավարի փոխարեն պետության կողմից նշանակված կառավարիչը հայերեն ցուցանակները հեռացնելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ