20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի. փոխքաղաքապետը մանրամասնել է

«2017 թվականին Երեւանում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի»,- այս մասին  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Փոխքաղաքապետի փոխանցմամբ ՝ սոցիալական ոլորտում  նպաստների ծավալը կկազմի 5,3 մլրդ դրամ, մոտ 70 մլրդ դրամ կկազմեն մայրաքաղաքի շրջանների բյուջեների ծախսերը՝ ուղղված սոցիալական ապահովության ծրագրերին: Իսկ կոմունալ ոլորտին, ըստ փոխքաղաքապետի, կհատկացվի մոտ 1,7 մլրդ դրամ:

 «2016-ին մայրաքաղաքում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5 մլրդ դրամ է հատկացվել, բայց այս գումարի մեջ չեն ներառվել կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են պատգամավորների իրավասությունների շրջանակում: Կանաչապատման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, մոտ 1,5 մլրդ դրամ են կազմել միայն «Երեւան ջուր» ընկերության միջոցները, առանց վարկային միջոցների»,- նշել է Կամո Արեյանը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ