20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի անվտանգության ապահովման գործում կարևորել է Նախիջևանի և մի շարք անդրսահմանային տարածքների դերը: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու Իրաքում ընթացող գործընթացների միջև կապը:

«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, նաև մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա», – ասել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ