16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գնագոյացումը պետական պաշտոնյայի՞ց է կախված.Առավոտ

“Առավոտ”-ը իր խմբագրականում անդրադառնում է մթերման խնդրին:

 “Քանի որ սկսվել է մթերման սեզոնը, այն, ինչ տեղի է ունեցել  առավոտյան Արարատի մարզում, կրկնվելու է այս ամռան եւ աշնան ընթացքում: Գյուղացիները դուրս էին եկել մայրուղի եւ պահանջում էին, որ իրենց ծիրանը մթերվի ոչ թե 400, այլ 500 դրամով: Գյուղատնտեսության նախարարն էլ խոստացավ, որ այդպես էլ կլինի: Այսինքն՝ պետական պաշտոնյան հանձն առավ, որ գնորդին ստիպելու է ապրանքն առնել վաճառողին հարմար գնով: Ընդ որում, թե վաճառողը, եւ թե գնորդը մասնավոր անձինք են եւ կազմակերպություններ:

 Պետությունը, հետեւաբար, լծակներ ունի տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդելու գնել կամ վաճառել ապրանքը այս կամ այն գնով՝ խնդրելով, պահանջելով, սպառնալով, էլ չգիտեմ, թե ինչպես: Իսկ ինչու ոչ՝ 1000 դրամով կամ 1000 դոլարով: Եթե գնագոյացումը մեզ մոտ կամայական է եւ կախված է պետական պաշտոնյայի կամքից, ապա կարելի է հայտարարել ցանկացած գին:

 Պարզապես այդ դեպքում ես կամ արտասահմանցի սպառողը ի վիճակի չենք լինի գնել այդ մթերողի պատրաստած չիրը կամ ջեմը:

Մեզ հո ոչ ոք չի՞ ստիպի բարձր գնով գնել եւ այդ դեպքում տեսականորեն բացառված չէ, որ մթերողները ցույց անեն ու պահանջեն, որ գյուղնախարարը ստիպի գյուղացիներին իրենց ծիրանը վաճառել 300 դրամով”: 

Արամ Աբրահամյանի հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ