22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է պաշտպանել Սևանի ջրի մաքրությունը. Վլադիմիր Մովսիսյան

Սևանա լճի կարևորության մասին այսօր “Հենարան”  ակումբում խոսեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ Սևանը վերջին տարիներին համարվում էր  մահացող լիճ, քանի որ փոխվել են բոլոր ռեժիմները: Այժմ համատեղված գրաֆիկով աշխատանքի հետևանքով արդյունքները տեսանելի են դարձել:

“Շատ աշխատանք է կատարվում Սևանի բնական պաշարների պահպանման ուղղությամբ: Էկոլոգիական պրոցեսները վերականգնելը բավականին ժամանակատար է: Եռամիսնական աշխատանք է հարկավոր”,-նշեց Վլադիմիր Մովսիսյանը:

Լճի մակարդակը վերջին 11 տարիներին արված աշխատանքի հետևանքով զգալիորեն  բարձրացել է :

Վերջին 3 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 3 մ 80 սմ-ով, վերջին  տարիվա ընթացքում  բարձրացել է 1մ 20 սմ՝  օրենքով նախատեսված ցուցանիշների 80 սմ-ի փոխարեն:

Այս պահին Սևանի ջրի մակարդակը հասնում է 1900 մետր 57  սմ ՝, այսօր անցյալ տարվանից բարձր է Սևանը 15 սմ-ով:

Այս ցուցանիշը վերջին 51 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ եթե մենք շարունակենք սկսած աշխատանքները նույն տեմպերով  մինչև 2030 թվականը լճի մակարդակը կհասցնենք 1903 մետր 50 սմ-ի:

Վլադիմիր Մոովսիսյանը ևս մեկ բաղադրի առանձնացրեց.

“Դա մաքուր ջուր ունենալու բաղադրիչն է: Որոշ մասնագետներ սխալ դիտարկումներ են անում ասելով՝ Սևանի խմելու ջուր:Սևանի խմելու ջուր գոյություն չունի Սևանինը պարզապես  քաղցրահամ ջուր  է:Աշխարհում մեկ լիտր քաղցրահամ ջուրը ավելի թանկ է քան մեկ լիտր նավթը: Քանի որ այս պահին աշխարհի շուրջ 2 միլիարդ բնակիչ քաղցրահամ ջրի պահանջարկ ունի”,-տեղեկացրեց Վլադիմիր Մովսիսյանը:

Սևանա լճի լուսաթափանցելիությունը 30-ական թվականներին եղել է մինչև 15 մետր. Օգտագործելու, մակարդակը իջեցնելու թթվածնային և ջերմային ռեժիմները խախտելու պատճառով թափանցելիությունը իջել էր 3,5 ից 4 մետր:

Մոնիտորինգի վերջին տվյալներով ափին մոտ լճի լուսաթափանցելիությունը չափվում է 8-10 մետր:Սևանա լճի կենտրոնում ՝8-11 մետր:
“Սակայն մենք ինչքան էլ ուզենանք բարձրացնել ջրի մակարդակը, եթե ջրի մաքրությունը չենք ապահովում մնացած միջոցառումները դառնում են Սիզիփոսի աշխատանք”,-հավելեց Վլադիմիր Մովսիսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ