27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը համարձակություն կունենա՞ . Հայկական Ժամանակ

Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգներից մեկը թերեւս այն հարցն է, թե Գագիկ Ծառուկյանն ու Սեյրան Օհանյանն ինչ ֆորմատով են մասնակցելու 2017р. խորհրդարանական ընտրություններին:

Դեռեւս հասկանալի չէ նաեւ այս գործիչները որ դաշտում են ծավալելու իրենց քաղաքական գործունեությունը: Ավելին, եթե Ս. Օհանյանը հայտարարել է, որ «ակտիվ մասնակցություն է ունե­նալու քաղաքական եւ մասնավո­րապես ընտրական գործընթաց­ներին», ապա Գ. Ծառուկյանը դեռ չի էլ հստակեցրել` ի վերջո վերա­դառնալու է ակտիվ քաղաքակա­նություն. թե ոչ: Դեկտեմբերի 3-ին իր տան դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ նա ազդա­րարեց, որ «պատրաստ է, եւ ամեն ինչին իր մասնակցությունը լինելու է»: «Ես մասնակցություն ունենալու եմ, չեմ կարող ձեռներս ծալած նս­տել, որովհետեւ անհանգստանում եմ: Մոտ օրերս իմ հայտարարու­թյանը բոլորդ կլսեք, կտեսնեք: Իմ մասնակցությունը լինելու է, բայց թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կհայտարա­րեմ»,- ասել էր նա:

Այդ օրվանից մոտ մեկ ամիս է անցել, բայց Ծառուկյանը դեռ չի արել իր խոստացած հայտարա­րությունը, եւ հայտնի էլ չէ, թե երբ է անելու: Առայժմ տեղեկատվական կցկտուր արտահոսքեր են շրջանառվում, որ նա ոչ թե կրկին ղե­կավարելու է իր «Բարգավաճ Հա­յաստան» կուսակցությանը, այլ ինչ-որ դաշինք, որի մեջ ընդգրկված է լինելու նաեւ ԲՀԿ-ն: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվևտա Տոնոյանը երեկ թերթի հետ զրույցում ասաց, թե բացի վերը նշված հայ­տարարությունից, ինքը որեւէ այլ տեղեկության չի տիրապետում: Բայց, նրա խոսքերով, Գ Ծառուկյանը յուրաքանչյուր օր տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպում է ու տարբեր քննարկումներ իրականացնում: Իսկ թե ում հետ է հանդիպում կամ ինչ հարցեր է քննարկում, Իվետա Տոնոյանը չկարողացավ նշել:

Ինչ-որ դաշինք առաջնորդելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաեւ նախկին պաշտ­պանության նախարար Ս. Օհանյանի դեպքում: Վերջինիս, ինչպես հայտնի է, կպաշտպանեն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապե­տություն» կուսակցությունը, Վա­հագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի կազմակերպած «Միացյալ Հայաստան» շարժումը եւ այլ կառույցներ: Այդպիսով, ՀՀ քաղաքական դաշտում առաջի­կայում ի հայտ կգան իշխանու­թյուններից նեղացած երկու գոր­ծիչների կազմավորած դաշինք­ներ, որոնք թերեւս որոշակի դերա­կատարում կունենան ընտրական գործընթացներում: Բայց այս դեպ­քում գլխավոր հարցն այն է, թե որ դաշտում են նրանք գործելու:

Արդյոք 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո Գ. Ծառուկյանը համարձակություն կունենա՞ իշխանությունների դեմ դուրս գալ: «Տարիուկես են ստու­գել: Այսօր ես մաքուր մարդ եմ»,- դեկտեմբերի 3-ին իր համախոհնե­րի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Դժվար է հավատալ Գ. Ծառուկյանի այդ հավաստիացմանը, քանի որ մեր երկրում ոչ միայն իրեն պատկանող բիզնեսում, այլեւ ինչ- որ ժամանակ իշխանության մեջ գտնվող յուրաքանչյուր գործչի բիզնեսներում ցանկության դեպ­քում հնարավոր է բազմաթիվ խախտումներ հայտնաբերել: Իսկ եթե, իսկապես, «ամեն ինչ մաքուր է», ուրեմն շատ հավանական է, որ դա համաձայնեցված է իշխանու­թյունների հետ եւ ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ գործում է նրանց միջեւ ձեռք բերված պայ­մանավորվածությունը: Այնպես որ, դժվար է հավատալ, թե Գ. Ծառուկյանը քաղաքականություն կվերա­դառնա առանց իշխանությունների համաձայնության:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ