17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դուք ավելի հմայիչ ու համոզիչ եք, երբ ավելի հանգիստ եք խոսում. Շարմազանովը՝ Զոհրաբյանին

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ժամանակ արձագանքեց Նաիրա Զոհրաբյանին, ով բարձրացրել էր այն հարցը, որ ԱԺ աշխատակիցներից գումարներ են գանձում բանակի համար. «Դուք ավելի հմայիչ ու համոզիչ եք, երբ ավելի հանգիստ եք խոսում, և հաստատ համոզվեք, սա որպես ունկնդիր եմ նաև ասում: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի աշխատակազմին, ապա այդ գումարները կամավոր են, պարտադիր չեն: Այս ընթացքում ոչ միայն նման դրամահավքներ են եղել, այս պահին մենք՝ ԱԺ պատգամավորներով, նույնիսկ մեզ միացել են լրագրողներ, կազմակերպություններ, դրամահավաք ենք կազմակերպում Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերակառուցապատման համար, արդեն 5 միլիոնից ավել գումար է հավաքվել»:

Նա նշեց, որ Շուշան Պետրոսյանն, ինչպես նաև այլ գործընկերներ նման նախաձեռնություններով հանդես են եկել, սակայն իրենք էլ չեն բարձրաձայնել այդ մասին: «Կամավորը թող կամավոր վճարի, պարտադիրը՝ պարտադիր»: Նա նաև բոլորին հանգստության ու հանդարտության կոչ արեց:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի փաթեթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ