Երևանում կսկսվեն գեյ-շքերթնե՞ր…կդիմեն նախագահին
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը մտահոգված է ՄԻՊ-ի կողմից Ազգային ժողով ներկայացված ”Խտրականության դեմ” օրենքի նախագծով: Այս մասին նա հայտնեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ:
Ըստ նրա` օրենքն ընդունվելու դեպքում միասեռականությունը Հայաստանում այլևս օրենսդրորեն չի արգելվի: ”Մենք կանգնած ենք շատ լուրջ ճնշման առջև, արժեհամակարգի փոփոխման առջև: Մենք ականատեսն ենք արմատական փոփոխությունների, որոնք ազդելու են մարդու բնության վրա ևս”,-նշեց նա:
Քննարկմանը մասնակից աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի, ՄԱԿ-ի մի շարք բանաձևերի ու պայմանագրերի տակ է ստորագրել, որոնք ևս միասեռականներին բավական իրավունքներ են վերապահում:
Henaran.am-ի հարցին, թե ինչ կլինի օրենքի ընդունումից հետո, Նավոյանն ասաց, որ մյուս երկրների պատմությունը ցույց է տալիս, որ նախ օրենքն է ընդունվում, ապա միասեռական ամուսնությունների օրինականացում է լինում, ապա մանկապղծություն է լինում: ”Ինչպես կարող է երեխան ապրել ընտանիքում, որտեղ նա հինգ տղամարդ ծնող ունի”,-ասաց նա:
Ըստ նրանց` այդ դեպքում Երևանի փողոցներում գեյ-շքերթներն անպակաս կլինեն:
Վարդան Խաչատրյանը հավելեց, որ Ճապոնիայում, որը բավական զարգացած երկիր է, միասեռականների ամուսնությունները օրինական չեն, քանի որ այնտեղ դա քաղաքական օրակարգի խնդիր չէ, քանի որ փլուզում է համակարգը: Իսկ այլ երկրներում այդ օրենքները պարտադրվում են իշխանություններին:
Որպես օրինակ` աստվածաբանը նշեց, որ նման հայտարարություններ են արել Բելառուսի, Ուկրաինայի, ՌԴ-ի նախագահները: Ըստ նրա` Ուկրաինայում պատգամավորները փորձում են պայքարել դրա դեմ, և Հայաստանն էլ կարող է: աստվածաբանները և մի քանի այլ մարդիկ ստորագրահավաք են սկսելու օրենքի ընդունման դեմ, դիմելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ չտա ընդունել այդ օրենքը:
Վարդան Խաչատրյանը հավելեց, որ օրենքի ընդունման համար որպես պատճառ բերում են ընտրությունները, այսինքն` խոստանում են, որ միասեռականներն այսքան ձայն կտրամդրեն այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանը:
”Այստեղ կա ձայն բերել, ասում են` սրանք հարյուր տոկոսանոց ձայներ են, փոխարենը մենք ուզում ենք այս-այս օրենսդրական նախաձեռնությունները”,-եզրափակեց նա: