12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ դատապարտյալը հացադո՞ւլ է հայտարարել

«Նուբարաշեն»  ՔԿՀ-ում գտնվող `ցմահ  դատապարտյալ` Արմեն Տեր Սահակյանը  հայտարարել է անժամկետ հացադուլ:

Տեր Սահակյանի ընկերը Henaran.am-ին հայտնեց, որ  ցմահ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

Հիշեցնենք, օր օրենքում ամրագրված կետի համաձայն 20 տարի պատիժը կրող դատապարտյալը կարող է դիմել վաղակետ զատման խնդրանքով, բայց մինչ օրս ցմահ դատապարտյալին ազատ արձակելու նախադեպ չի եղել:

«Օրնքը  գոյռւթյռւն ուն,  բայց որոշ «պաշտոնյաների»  քմահաճռւյքի պատճառով օրեքը  չի գործում»,-Արմեն Տեր Սահակյանի խոսքը փոխանցեց ընկերը:

«Արմեն Տեր-Սահակյանը հացադուլի մասին դիմում չի ներկայացրել»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյան հավելելով, որ հացադուլի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ