27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրականում ինչո՞ւ են խմբագրին զրկել ազատությունից. Անի Հովհաննիսյանը բացահայտում է

«Իմ նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն արդեն այնքան է չափն անցել, որ ինձ մեղադրանք են առաջադրել «քողարկված ցանկություն ունենալու համար»: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության, փաստորեն անընդունելի է, երբ լրատվամիջոցը կարող է, առանց անձնական շահ ունենալու, մտահոգվել հայ զինվորների համար և իր մտահոգությունը հայտնել ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի առկայության վերաբերյալ: Չմանրամասնելով գոյություն չունեցող շորթման մասով ՀՔԾ երևակայության արդյունքում ինձ առաջադրված մեղադրանքի դրդապատճառները, քանզի դրանք արդեն բոլորին են պարզ` ընդամենը հիշեցնում եմ, որ ինձ բանկի պատվերով բանտում պահելուց հետո էլ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը շարունակում է մնալ ՎՏԲ բաժնետեր:

Կարող են ինձ իրենց ճաշակով ևս մի քանի հոդվածով մեղադրանք առաջադրել՝ հիմնվելով քողարկված ցանկությունների վրա: Ամենայն հավանականությամբ ՀՔԾ-ն էքստրասենսների բաժին ունի, ովքեր կարողանում են կարդալ մարդկանց թաքուն և գոյություն չունեցող ցանկությունները և դրանց համար կալանավորել քաղաքացիներին:

Ինչևէ, ինձ բանտում պահելով և արտաքին աշխարհի հետ կապը փակելով՝ չի ստացվի ամբողջ ՀՀ հասարակությանը գժերի տեղ դնել: Անգամ եթե համարենք, որ ես 21-րդ դարի ամենավտանգավոր հանցագործն եմ, ում արդեն 7 ամիս կալանքի տակ են պահում, դրանից չի փոխվում այն փաստը, որ ադրբեջանական պետական նավթային ֆոնդը տիրապետում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ՎՏԲ բանկի 3 տոկոսին։ Դա անհերքելի փաստ է, ինչի մասին հստակ նշված է ՎՏԲ համապատասխան փաստաթղթերում: Հիմնվելով վերոշարադրյալի վրա՝ պահանջում եմ, որպեսզի դադարեցվի իմ նկատմամբ ՎՏԲ բանկի պատվերով իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը»:

ՀՀ ԱՆ «Աբովյան»  ՔԿ հիմնարկում                                  

 կալանքի տակ պահվող Անի Արթուրի Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ