15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր քաղաղաքական ուժը ասելիքը կասի Ազգային ժողովում /վիդեո/

«Հանուն սոցիալական արդարության»  / ՀԱՍԱԿ /  նորաստեղծ  քաղաքական կուսակցությունը փորձում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել և մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Օգոստոսի 10-ին կայացավ մեր կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ մի քանի օր առաջ ստացանք պետական գրանցում: Կուսակցությունը այս պահին պատրաստվում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին և քննարկումներ են լինում, թե ինչ ձևաչափով պետք է լինի մեր մասնակցությունը: Մենք նաև հանդես ենք եկել սոցիալական բնույթի առաջարկությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանուն Սոցիալական արդարության կուսակցության խորհրդի անդամ Սևան Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով իրենց ներկայացրած նախագիծը անմիջականորեն վերաբերվում է ձմռան ամիսներին ազգաբնակչության ֆինանսական ծանրաբեռնվածությանը,որը պայմանավորվում է կոմունալ ծախսերի ավելացմամբ և  հիմք է հանդիսանում արտագաղթի համար:

Կուսակցությունը արդեն ունի հազար գրանցված անդամ և մարզային գրասենյակների ձևավորման փուլում է:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ