30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Գյուղացիները սպասում են այն օրվան, թե երբ գազը կէժանանա»

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ գյուղում մանկապարտեզի աշխատանքը դադարեցվել է, քանի որ գրիպի վիրուսի պատճառով երեխաների մեծ մասը վատառողջ է եղել, իսկ դպրոցում դասերը շարունակվում են ընթանալ:
Գյուղապետն ասում է՝ գյուղն ապրում է իր առօրյա հոգսերոմ: Բայց կա մի խնդիր, որով անհանգստացած են բոլոր գյուղացիները. բոլորը հույս ունեն, որ գազն էժանանա, իրենք էլ կկարողանան գազով ջեռուցել իրենց տները:

«Այսօր բոլորիս ցանկությունն է, որ գազն էժանանա: Գյուղացիների մեծ մասն աշխատանք չունի և գումար է վաստակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու միջոցով: Կարող  եմ ասել՝ գյուղացիների կեսը գազով է ջեռուցում կատարում,  մյուս կեսն էլ՝ փայտով, բայց եթե գազն էժանանա, մի քիչ հասնանելի լինի գյուղացու համար, շատ լավ կլինի: Թե չէ, այսպես շատերը ամռանն աշխատելով մի կրպ գումար են հավաքում, ձմռանը փայտ գնում: Իսկ եթե գազն էժանանա, շատ լավ կլինի», – ասաց Բաբկեն Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ