27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետք է սթափվել ու գործ անել»

«ՀՀԿ համագումարին հետևելով՝ հիմնականում նախագահի ելույթին ուշադրություն  դարձրի: Նա, իմ կարծիքով,  նկատել է, որ մեր երկրի վիճակը  ծայրահեղ  է: Կարծում եմ՝ նախագահն իսկապես ուզում է դրական քայլեր անել: Նա մեսիջ ուղարկեց վարչապետին, նշեց,  որ եթե վերջինս  հաջողության  հասնի, կմնա վարչապետի պաշտոնում, այսպինքն՝ նա խոստացավ, որ Կարապետյանը ժամանակավոր վարչապետ չի լինելու», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին:

«Նախագահի ելույթում հատված կար մեր երկրի սոցիալ- տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Այն, ինչ ասվեր այնտեղ, կարող եմ ասել՝ իրականությանը, մեղմ ասած, չի համապաըասխանում: Իրականում իրավիճակը լրիվ հակառակն է: Այդ թվերը նկարված են, իրականությանը չեն համապատասխանում:  Ես Գյումրիում եմ ապրում. կարող եմ փաստել՝  մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը միայն վատացել է: Մեր վիճակը ծայրահող վատ է: Մեզ համար  արտագաղթն իսկապեաս մեծ խնդիր է դարձել: Եթեայս երկրի սոցիալ- տնտեսական վիճակը լավ լիներ, արտագաղթն այս ծավալի չէր լինի: Հույս ունեմ, որ նախագահի  ելույթը իսկապես կոչ է լինելու, ու բոլորը հասկանալու են, որ պետք է սթափվել ու գործ անել», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ