27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանը բռնություն է կիրառել. քաղաքացին մանրամասներ է պատմել

Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության կապիտան Էդվարդ Դ.-ն հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Գարիկ Ա.-ն, չենթարկվելով իր օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել է իր հետ եւ բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գարիկ Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ դեպքի ժամանակ իրեն ստիպողաբար ծառայողական ավտոմեքենան նստեցնելիս ոստիկաններից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ, որը շարունակվել է նաեւ ոստիկանական մեքենայի մեջ, ինչի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Գարիկ Ա.-ի կինը եւս հաղորդում է ներկայացրել այն մասին, որ դեպքի ժամանակ իրենց ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, ինքը փորձել է միջամտել ամուսնու եւ ոստիկանի միջեւ ծագած վիճաբանությանը, սակայն ոստիկաններից մեկը իր նկատմամբ եւս բռնություն է կիրառել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ