27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտ հափշտակություն Մոսկովյան փողոցում գործող գրասենյակից /վիդեո/

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016թ. հոկտեմբերի 11-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, օգտվելով իր բացակայությունից, Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանի սեղանից հափշտակել է կնոջ պայուսակը, որի մեջ եղել են հարդարանքի պարագաներ, բնակարանի բանալիներ, բանկային քարտ, սոցիալական քարտ: Կինը, նկատելով այդ անձին փախչելիս, պահանջել է կանգ առնել, սակայն վերջինս դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են տարածքում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները եւ հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ ենթարկվել զննության։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու համար։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված միջին տարիքի տղամարդուն կամ որեւէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ