27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեկորդ խփեց. Իրատես

«Այսօր ռեկորդ խփեցինք` համ հասցրինք հայտա­րարություն անել, հա մ օրակարգը հասցրինք, նիստն էլ կարճ տևեց, եթե չլիներ Արփինե Հովհաննիսյանի երկար զեկույցը»,- կառավարության երեկվա նիստից հետո հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ- ին անդամակցության «գործն» ավարտին «հասցնելով»:

Նախ կուսակցական դառնալու «ձևի» մասին, կա­ռավարության նիստերն աշխատանքային միջավայր են, և քաղաքական հարցեր դրանցում արծարծելը, մեղմ ասած, տեղին չէ: Ինտրիգը ձգվեց, որ համագումարից մի քանի օր առաջ, այն էլ կառավարության նիստո՞ւմ հար­ցը լուծվեր: Էլ չենք ասում, որ ԳՄ նիստերն են հենց նման հարցերի լավագույն տեղը: Թե չէ ստացվում է, որ օրա­կարգային հարցերի հետ պետք է կառավարության կայ­քում լիներ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակ­ցելը, որպես երկրի համար «հույժ» կարևոր հարց:

Հիմա կուսակցականացման «բովանդակության» մասին, իրականում վարչապետին այնքան էլ «հոգեհարազատ չէ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսու­թյունը», պարզապես կատարվել է քաղաքական հաշ­վարկ: Ի հեճուկս վարչապետի հանրապետական դառ­նալու պատճառաբանությունների, հստակ է մի բան հանրության գիտակցության մեջ ՀՀԿ-ն նույնացվում է օլիգարխիայի, կոռուպցիայի, մենաշնորհի, թալանի հետ (այն պարզ պատճառով, որ այդ կուսակցության թևի տակ են մտել այս երևույթները կրողներից շատերը): Այս ամենը, բնականաբար, ազդելու է նաև նորանշանակ վարչապետի վարկանիշի վրա, հասկանալի է, ոչ դրա­կան իմաստով:

Իսկ վարչապետն այլ ելք ունե՞ր, որպեսզի և քաղա­քականությունում մնար, և մասնակցեր ընտրություննե­րին, և’ հանրապետական չդառնար: Այո, սահմանադրու­թյունը չի արգելում անկուսակցական ղեկավարին իշ­խող կուսակցության ցուցակով մասնակցելու ընտրու­թյունների և պահպանելու իր երբեմնի դիրքերը: Իսկ քա­ղաքական հենարանի առումով համաձայն ենք Կարեն Կարապետյանի հետ, միայն մեկ վերապահումով իրա­կան ու անդավաճան հենարան կարող է լինել միայն ժո­ղովուրդը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ