27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին դեմք. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվակա­նի նախկին տնօրեն Գեւորգ Ալթունյանին պաշտոնանկությունից հետո առաջարկվել էր գնալ կառավարություն տեղեկատվու­թյան եւ հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ, բայց նա հրաժար­վել էր` նշելով, որ չի ցանկանում երկրորդ դեմք լինել:

Ինչպես հայտնի է Կարեն Կա­րապետյանի լրատվամիջոցների հետ կա­պերով զբաղվում է նրա խորհրդականը եւ վաղեմի զինակիցը` Շուշան Սարդարյանը: Եվ Ալթունյանը դիմել է Վիգեն Սարգսյա­նին ու գնացել ՊՆ: Այժմ պաշտպանու­թյան նախարարությունում նա «առաջին» դեմքն է, նշանակման առաջին իսկ օրերին անգամ լրատվամիջոցների հետ հանդի­պումն ինքն էր «կուրացիա» անում: Ըստ այդմ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հով­հաննիսյանը, որի ֆեյսբուքյան էջը վերջին տարիներին փոխարինում էր պաշտոնա­կան տեղեկատվություն հաղորդելու մյուս միջոցներին, մղվել է երկրորդ պլան, հնա­րավոր է անգամ ազատվի աշխատանքից:

Ի դեպ, կառավարության տեղեկատվու­թյան եւ հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը շուտով պատրաստվում է գնալ երեխայի ծննդի հետ կապված արձակուրդ, կառավարությունում նրան հարմար փոխարի­նող են փնտրում` մարդ, որը պրոֆեսիո­նալ է, կարող է հրապարակային խոսք ասել եւ որեւէ ուժի կամ անձի հետ չի ասոցացվում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ