27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր անակնկալ. Առավոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստո­րագրած հրամանը, համաձայն որի` Ռուսաստանի եւ այլ պետությունների միջեւ ռազմատեխնիկական հա­մագործակցության մասին տեղեկությունը պետական գաղտնիք կհամարվի, կարող է տհաճ անակնկալներ մատուցել Հայաստանին:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը թերթի հետ զրույցում նշեց, որ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է զենքի մատակարարումներից զատ` նաեւ մի շարք այլ ուղղություններով զարգանալ: Նա զգուշաց­րեց. «Մենք հատկապես ուշադիր պետք է գտնվենք ռուս-ադրբեջանական այդօրինակ համագործակցու­թյան այն սեգմենտի նկատմամբ, որը նախատեսում է Ադրբեջանում զենքի եւ ռազմական նշանակություն ու­նեցող այլ ապրանքատեսակների համատեղ արտադրությունների հիմնումն ու զարգացումը, բանի որ այս­տեղ մեզ շատ տհաճ անակնկալներ կարող են մա­տուցվել»:

Մտահոգություններ կան, որ այս որոշումից հետո հնա­րավոր է Ռուսաստանն ավելի մեծ ծավալների զենք վաճառի Աղրբեջանին, քանի որ այլեւս ծավալների մասին թվային տվյալները հասանելի չեն լինի հանրությանը` ռազմական գաղտնիք համարվելով: Այս առիթով պարոն Մելիքյանը նշեց.

«Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից ալիեւյան ռեժիմին վաճառվող զեն­քի ծավալների հնարավոր ավելացմանն ու անվանա­ցանկի ընդլայնմանը, ապա, անշուշտ, դրա վտանգը եւս կա, սակայն իմ կարծիքով` նման մատակարա­րումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը մեծ դժվարությունների հետ կապված չի լինի անգամ ՌԴ կողմից այս ոլորտում կատարվող գործարքները պետական գաղտնիքների շարքը դասելու պարագայում»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ