15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսերենը պետական լեզո՞ւ.նախարարը մանրամասնեց /վիդեո/

«Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները, եւ դա փոփոխման ենթակա չէ»,- այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա:

«Այստեղ երկու տարբեր հարց կա: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, «Լեզվի մասին» օրենքը մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է եւ փոփոխության ենթակա չէ: Երկրորդ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է: Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ ունենան նաեւ օտար լեւզուների իմացություն: Եվրոպական երկրներում սա արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, բացի մայրենի լեզվից: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված ամբողջական կիրառման հարց»,-նշեց  նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ