27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի տարածման գործընթացին անշահախնդրորեն աջակցելու համար: «Բացօթյա մարզումների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Դրա ամենավառ ապացույցը մարզումների մասնակիցների թվի անընդհատ ավելացումն է: Կարծում եմ՝ մենք այսօր համատեղ ուժերով բեկումնային գործ ենք իրականացնում՝ արդյուքում հանրային վայրերում մարզումներում ներգրավելով նաև հայ կանանց և աղջիկների»,- ասել է նախարարը:

 

Հանդիպման ներկաները քննարկել են նաև ձմեռային պայմաններում մարզումների անընդհատության ապահովման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձմեռային ամիսներին մարզումներն անցկացնել մարզադահիճում, որոնք կլինեն դարձյալ անվճար հիմունքներով: Նախարար Ռոստոմյանի առաջարկությամբ մասսայական սպորտի մարզատեսակներով հնարավոր կլինի մարզումներ անցկացնել «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: «Վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո տեղյակ կպահենք նաև բոլոր մասնակիցներին»,- տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:

 

Նշենք, որ հոկտեմբերի 15-ից բացօթյա ամենշաբաթյա մարզումներ են կազմակերպվում warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching և trx մարզատեսակներից, որոնց մասնակցում են շուրջ 80 մարզվողներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ