15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը՝ վերջին շրջանում որոշ թուրք պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչեցվող անհիմն մեղադրանքների առթիվ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նոտան նոյեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի ԱԳՆ է հանձնել Անկարայում Գերմանիայի դեսպանի խորհրդականը:

Գերմանական կողմը նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում հաճախ են կրկնում, թե «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապված 4.500 գործ է հանձնվել Գերմանիային: Մինչդեռ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ սխալ տպավորություն ստեղծելով:  Նոտայում տեղ են գտել նաև ահաբեկչութայն դեմ պայքարի շրջանակներում Գերմանիայի ձեռնարկած քայլերի մասին որոշ տեղեկություններ:

Գերմանիայի դեսպանի խորհրդականը մտահոգություն է հայտնել, թե թուրքական մամուլում  լայնորեն լուսաբանվող այդ մեղադրանքները կարող են երկկողմ հարաբերություններին ավելի մեծ վնաս պատճառել:

Հիշեցենենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Գերմանիան ապահով ապաստան է ահաբեկչական խմբավորումների համար և աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին: Այս հայտարարությունը Բեռլինում մեծ դժգոհություն էր առաջացրել, իսկ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թուրքիա այցի ընթացքում մտահոգություն էր հայտնել այդ մեղադրանքների առթիվ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ