27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաղաքացիների մեծ մասը կքվեարկի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին»

ՀՀ  քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել մասնակցել 2017թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիների 62.2 տոկոսը միանշանակ մասնակցելու է, ավելի շուտ մասնակցելու է 24 տոկոսը, 4.7 տոկոսը չի մասնակցելու, իսկ 9 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու», – ասաց բանախոսը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը պատասխանելէ , որ առաջաիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկելու է Հայաստանի հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:  Արամ Նավասարդյանի խոսքով՝ Երեւանում առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, իսկ մարզերում՝ ԲՀԿ-ն:

«14.9 տոկոսն հրաժարվել է պատասխանել հարցին, 13.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 18.2 տոկոս նշել է ոչ մեկին, 2.4 տոկոսը նշել է, որ կքվերակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, «Նոր Հայաստանի»՝ 1.9, «Համախմբում» կուսակցության օգտին՝ 0.1 տոկոսը, իսկ 19.5 տոկսը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, «Հայկական վերածնունդի» օգտին կքվեարկի 1.2 տոկոսը, ՀԺԿ-ի օգտին՝ 0.5 տոկոսը, ՀՅԴ-ին ձայն կտա 3.5 տոկոսը, իսկ ՀԱԿ-ի օգտին 1.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» օգտին կքվերակի 0.8 տոկոսը, իսկ ԲՀԿ-ի օգտին 18.4 տոկոսը», – տեղեկացրեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ