«Դաշնակցության» գործին են խփում. Արթուր Ալեքսանյանի ղեկավարությամբ նոր շարժում է ստեղծվում (վիդեո)
«Միավորումը պետք է ունենա ոչ թե տակտիկական մինի ծրագիր` Ազգային ժողով անցումը, այլ դրանից հետո աշխատող ծրագիր: Ինձ համար իսկական ընդդիմությունն արևմտամետ արժեքներին դավանող ընդդիմությունն է: Եթե ընդդիմությունը պայմանավորվի արևմտամետ գաղափարների շուրջ, շատ լավ կլինի, բայց արդյոք ընդդիմությունն ունի արևմտամետության անհրաժեշտ տեսակարար կշիռը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը` պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվող դաշինքների մասին ինչ կարծիքի է:
Ասուլիսի մյուս բանախոսը` հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ հայտնեց, որ ինքը «Միացյալ Հայաստան» կոչվող կազմակերպությանն է անդամակցելու: Կազմակերպությունը վերազգային խնդիրներ է բարձրացնելու, նախաձեռնողն էլ Արթուր Ալեքսանյանն է` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ-հերոս, գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 4 ամիս առաջ Արթուր Ալեքսանյանն իր համախոհների հետ հիմնել է «Միասնական Արմենիա» կազմակերպությունը։
Մանրամասները` տեսանյութում: