27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը «կուլ կտա՞» 40 հազար դոլարը. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել` 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար:

Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թերեւս կարելի է ասել, որ նման թանկարժեք պահեստամաս ձեռք բերված կլինի վարչապետի ծառայողական մեքենայի համար:

Թեման զարգացնելով` կարող ենք չբացառել, որ այդ պահեստամասը կարող էր լինել թանկարժեք մետաղից, օրինակ, ոսկուց կամ թանկարժեք քարից ադամանդից: Եվ որ այդ պահեստամասի գնման նպատակն այղ ծառայողական մեքենան թյունինգի ենթարկելն է: Ասենք այն դռան բռնակը, որի կողմից վարչապետն է մեքենա նստում, լինի 999,9 հարգի ոսկուց, վրան էլ ադամանդե քարեր, ինչպես լինում է արաբական երկրների շեյխերի մեքենաների դեպքում: Ամեն դեպքում նշենք, որ այս գնումը հաստատված է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ