27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում Հանրային հեռուստաընկերությունում. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերության ռեստավրացիան շարունակվում է: Նախագահականի նոր «կարգադրիչ» Ալիկ Հարությունյանն առավելապես կենտրոնացած է Հ1-ի վրա, որի ռեյտինգն անչափ ցածր է, մանավանդ’ քաղաքական հաղորդումների, թոք-շոուների մասով: Փորձ է արվում Հ 1-ին վերադարձնել նախկին առաջատարի փառքը:

Հարություն Հարությունյանի եւ Արտակ Հերիքյանի’ «1-ին լրատվական» տեղափոխվելուց հետո կադրային «տարհանումները» շարունակվում են: Հունվարից կդադարեցվի Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը: Թեեւ պաշտոնական բացատրությունն այն է, որ նախընտրական փուլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոնիտորինգի տակ է պահելու թիվիները, եւ ՀՀԿ փոխնախագահի կողմից հաղորդում վարելը ոչ կոռեկտ է, բայց իրականում այդ հաղորդումից դժգոհ է Ալիկ Հարությունյանը, կարծում է, որ այն չի ստացվել:

Իսկ Աշոտյանին զբաղմունք կգտնեն ՀՀԿ գրասենյակում, քարոզչության թեմաներում: Ի դեպ, Հանրայինում կհայտնվեն նոր դեմքեր, օրինակ «Երկիր մեդիայում» վերջերս նախարարների հետ զրույցաշար սկսած Ագնեսա Խամոյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ