27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեք երեխայի հայրը դատվել է բռնությամբ մորաքրոջ աղջկան փախցնելու փորձի համար. մանրամասներ

«Անցած տարի հոկտեմբերին տղաս Մասիսում  միամիտ տեսնում ա  իր մորքուրի աղջկան: Աղջիկը չի իմանում, որ տղաս ա, դէ մութ ա լինում ու շփոթում ա: Տղես բռնում ա  ձեռքը ու նա էլ գոռումա: Տղես հազիվ ա ասում, որ ինքնա: Դրանից ավել բան չի եղել: Վկա էլ չկա, բայց տղուս մի տարի ոստիկանությունը տարավ ու բերեց: Վերջում դատեցին ու երկու տարի տվեցին»,- պատմեց Henaran.am-ի խմբագրությանը դիմած Սաբրի Դաժդանյանը:

Դաժդանյանի խոսքով՝ տղային դատել են բռնությամբ աղջիկ առեվանգելու փորձի համար:

«Տղաս երեք անչափահաս երեխա ունի: Կինը հոգեկան հիվանդ է ու երեխեքը մնացել են մեր հույսին: Իմ տղերքից մեկն էլ բանակում ծառայում ա, մյուսը էլի հոգեկան հիվանդ ա: Մենք չգիտենք ոնց անենք: Տղաս աշխատում էր ապրում էինք: Էտ աղջիկն էլ իր ա ընտանիքը ունի ու հիմա Ռուսաստանում ա ապրում: Նոյեմբերի 4-ին դատ արեցին ու որոշեցին կալանավորել տղուս»,-մանրամասնեց Սաբրի Դաժդանյանը:

Նշենք, որ Տիտալ Դաժդանյանը  Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ է:

Տիտալ Դաժդանյանի պաշտպան՝ Անահիտ Սաղաթելյանը Henaran.am-ի թղթակցին հայտնեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքը՝ ամուսնության նպատակով առևանգման փորձ է որակվում:

«Իմ պաշտպանյալի խափանման միջոցը ընտրված էր՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, սակայն դատախազը միջնորդեց ազատազրկման, բայց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն չեղավ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը առանց պատճառաբանության որոշեց նրա միջնորդությունը փոխել և մեղադրյալին կալանքի վերցնել դատարանի դահլիճից»,-նշեց Անահիտ Սաղաթելյանը ընդգծելով, որ կալանավորման համար որևէ հիմնավորում չի հնչել:

Անահիտ Սաղաթելյանը պատրաստվում է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ