27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր մեղադրանք

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  հայտնում է  նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպանի փոխանցմամբ ՝ Analitik.am կայքի աշխատակիցը զանգել է տարբեր կազմակերպությունների եւ գովազդ առաջարկել եւ այժմ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է շորթելը:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը :վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ